«Հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ Զինված ուժերը պետք է բերել բարձր մարտական պատրաստվածության». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի իշխանություններ,
Հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ Զինված ուժերը պետք է բերել բարձր մարտական պատրաստվածության։ Սա կանոն է, որից շեղվել չի կարելի։
Հայտարարված արտակարգ դրությունը որոշակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ, շեղում է պետական ինստիտուտների ուշադրությունն ու վնասում է դրանց գործունեության արդյունավետությանը։
Պատերազմական վիճակում գտնվող պետությունները այսպիսի իրավիճակներում գերկենտրենացնում են ուշադրությունը ներքին և արտաքին անվտանգության վրա՝ չտալով թշնամուն ստեղծված իրավիճակից օգտվելու մասին նույնիսկ մտածելու հնարավորություն։
Շտապ հրավիրեք Անվտանգության խորհրդի նիստ, տվեք համապատասխան հանձնարարականներ, հանդիպեք ՀՀ Գլխավոր շտաբի և ՀՀ Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ, սահմանեք ուղենիշերը և առաջադրեք կոնկրետ խնդիրներ և պահանջեք դրանց լուծումներ կոնկրետ ժամկետներում։
Վերջապես դարձեք իրավիճակին համարժեք իշխանություն, դադարեցրեք վլոգերություն անել ու տեղեկատվական բյուրոյի գործառույթներ իրականացնելը, ստանձնեք ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները։
Արտակարգ իրավիճակը լուրջ իրավական և քաղաքական ռեժիմ է, որը իշխանության համար բերում է տասնապատիկ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն»։
Հարգելի իշխանություններ,Հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ Զինված ուժերը պետք է բերել բարձր մարտական…
Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 17. März 2020