
Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն թվակիր որոշումը` դիմում եմ Ջեզ հետևյալ առաջարկությամբ.
Հայաստանի Հանրապետությունում ստեղծվաց ճգնաժամային իրավիճակից ելնելով և կորոնավիրուսի արագընթած տարածումը կանխելու նպատակով առաջարկում եմ, արտակարգ դրության շրջանակներում անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները` համապատասխան իրավական ակտով դադարեցնել հանրային սննդի օբյեկտների և խաղասրահների գործունեությունը, քանի որ այդ վայրերում ժամանց են անցկացնում նաև զորակոչային տարիքի երիտասարդներ, ուստի հույս չդնել յուրաքանչյուրի բարձր ինքնագիտակցության վրա և լինելով հեռատես ևս մեկ անգամ հրավիրում եմ Ձեր ուշասրությունն այս խնդրին:
Գործունեությունը դադարեցնելու ենթակա օբյեկտների ոչ սպառիչ ցանկը.
ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ, խորտկարաններ, արագ սննդի կետեր, գարեջրատներ, խոհարարական արտադրանքի արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկություններ / հաստատություններ/, ինչպես նաև փաբեր,կառաոկեներ,բառեր, հուկա բառեր,համակարգչային խաղերի սրահներ և այլ նմանատիպ ժամանցի կենտրոններ:
Կանխավ Շնորհակալ եմ»:
Բաց նամակ փոխվարչապետ` արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին:Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ…
Gepostet von Artur R Tovmasyan am Dienstag, 17. März 2020