Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը կներկայանա դատական նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառաղջ լինելու պատճառով չի կարող վարել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակած հերթական նիստը։ Այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները ներկայանալու են դատարան։

Այսօր պետք է քննարկվեր Ռ․ Քոարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031