Բաժիններ՝

Ռուստամ Բադասյանը ՀԿԱԾ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը:

Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:

Նախարարն ընդգծել է, որ Ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում համակարգում տեսանելի բարեփոխումներ իրականացնելու հանձնարարական է տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031