«ՊՆ-ն մշտական կապի մեջ է խաղաղապահների հետ, զորախմբի բոլոր զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է լավ». Շուշան Ստեփանյան
168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց ճշտել, թե կորոնավիրուսի հետ կապված որքանո՞վ է ապահովված տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների անվտանգությունը և ծառայությունը: Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշեց.
«ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադն իրականացնում է միջազգային խաղաղարար առաքելություններ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում, մեկ սպա՝ Մալիում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում: Պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է խաղաղապահների հետ, զորախմբի բոլոր զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է լավ, և նրանք անխափան իրականացնում են խաղաղարար առաքելությունը։ Միաժամանակ, ըստ միջազգային չափանիշների, իրականացվում են նախատեսված հակահամաճարակային բոլոր միջոցառումները»։