Բաժիններ՝

Ինչու է ՏՄՊՊՀ-ն ԶԼՄ-ներից պահանջում հարկային հաշվետվություն և կոմերցիոն գաղտնիքի  բացահայտում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գրություն է ուղարկվել հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարներին՝ պահանջով՝ կառույցին ներկայացնել հաշվետվության, որտեղ պետք է ներկայացված լինի ԶԼՄ-ների հարկային մանրակրկիտ հաշվետվությունը,  գովազդային քաղաքականությունը, ինչպես նաև՝ մեդիաների դիտումների թվերը՝ ըստ Google Analytics-ի:

168.am-ը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք այդ պահանջը չի խախտում  ԶԼՄ-ների և  գովազդային ընկերությունների միջև կնքված  պայմանագրերի՝ կոմերցիոն, հարկային  գաղտնիքի մասին դրույթները,  ո՞րն է ԶԼՄ-ներից նման  հաշվետվություն պահանջելու նպատակը, եթե ՏՄՊՊՀ-ն այդ նույն հաշվետվությունը կարող է ստանալ Պետական եկամուտների կոմիտեից:

Ի պատասխան մեր հարցադրումների՝ Գեղամ Գևորգյանը պատասխանեց.

«ՏՄՊՊՀ-ն իրավունք ունի ստանալ թե՛ առևտրային, թե՛ հարկային գաղտնիք: Եթե կարդանք օրենսդրությունը, կտեսնենք, որ մեր մարմինը կարող է հարկային մարմնից անգամ տնտեսվարող սուբյեկտի մասին հարցում անելիս չնշել որևէ անուն կամ հանգամանք,  այսինքն՝ ՏՄՊՊՀ-ն օրենքով ունի ամենաբարձր թույլտվությունն այս հարցում: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին ուղղված հարցումներին՝ ապա դա կապ չունի մամուլի գործունեության հետ, մենք հայտարարել ենք, որ իրականացնում ենք գովազդի շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու համար դրա կառուցվածքը, մրցակցության աստիճանը, իսկ դա, առաջին հերթին՝ ուղղված է հենց մամուլի շահերի սպասարկմանը, որովհետև, եթե գովազդային դաշտը մրցակցային է, ապա մամուլը ևս կլինի մրցակցային»:

Գևորգյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ ԶԼՄ-ներից ՏՄՊՊՀ-ի ուզած տեղեկատվության հավաքագրումը որևէ առնչություն չունի մամուլի բուն գործունեության հետ:

«Հանգի՛ստ եղեք, դա անում ենք՝ ելնելով մամուլի շահերից»,- խոսքը եզրափակեց Գեղամ  Գևորգյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս