Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով/COVID-19/ վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Իտալիայում գտնվող և այցով Իտալիա մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում կապ հաստատել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով Իտալիայում գտնվելու ժամանակահատվածը և կոնտակտային տվյալները։
«Իրատես» թերթը գրում է. «2020-ի հունվար ամսվա 17 աշխատանքային օրվա համար Ազգային ժողովում 174 միլիոն դրամի (մոտ 363 հազար դոլար) պարգեւավճար է բաժանվել: Իհարկե, նորություն չէ, որ իշխանություններն անչափ մեծ սեր ունեն բավական յուղոտ պարգեւավճարների նկատմամբ, ավելին՝ ըստ պաշտոնական տվյալների՝ 2019-ին պետական մարմիններում պարգեւավճարի գումարը կազմել է շուրջ 33 միլիոն դոլար, բայց որ ընդամենը 17 օրվա համար կարելի է մարդուն «պրեմիա» տալ, կարծում եմ` նոնսենս է:
Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանամերձ շրջանակներում կարծում են, որ Հանրաքվեի ելքը կանխորոշելու համար ուժեղ փիառ-քայլեր են հարկավոր ձեռնարկել։ Այժմ սպասում են հարցումների արդյունքներին, որ որոշեն՝ եթե «այո»-ի ձայները բավարար չեն, առաջիկայի իրենց մարտավարություն պետք է կտրուկ լինի։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայկական մամուլում եւ սոցցանցերում չեն դադարում քննարկել փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
ՀՀ տարածքում փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ:
ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում եմ կից հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և քրեադատավարական կարգով ձեռնարկել հրատապ ու անհրաժեշտ միջոցներ առերևույթ հանցագործությունը, դրանցում ընդգրկված աձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ որոշել է մասնակի սահմանափակել Հայաստանից դեպի Իրան թռիչքները:
Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր տեղումներ են սպասվում, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 150 օր:
Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Կյանքի 104-րդ տարում վախճանված ամերիկացի դերասան Քիրկ Դուգլասն իր ողջ կարողությունը կտակել է բարեգործական ձեռնարկներին:
Բելգիայի բարեգործական խանութի աշխատակիցները հայտնաբերել են ալբոմ՝ հոլիվուդյան դերասանների լուսանկարներով:
Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոմոբիլաշինական կորպորացիան փետրվարի 24-ին վերսկսել է աշխատանքը Չենդուի՝ Սիչուանի հարավարեւմտյան նահանգի վարչական կենտրոնի իր հավաքման գործարանում:
Բրաունի, որը կարելի է ուտել Մեծ պահքի շրջանում:
Google-ը թողարկել է Android 11-ի առաջին կառուցվածքը մշակողների համար, և այժմ մենք գաղափար ունենք հանրաճանաչ համակարգի հաջորդ տարբերակի մասին: Կարևոր է նշել, որ նորամուծություններից շատերը վերաբերում են ծրագրավորողներին: Բացի այդ, սա շատ վաղ տարբերակ է, որը դեռ վերջնական տեսք կստանա հանրային հրապարակումից առաջ:
Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի վերարտադրությունը՝ հավաքված Ռուբիկի խորանարդիկներով, 480,2 հազար եվրոյով վաճառել են Փարիզում կայացած աճուրդում:
Իսկական տղամարդն առանձնապես չի բարձրաձայնում իր տղամարդկության մասին: Դա նշանակում է. որ նա ընդհանրապես թքած ունի գենդերային ստերեոտիպերի վրա, և նա իր միակ կյանքը չի վերադասավորի այն բանի համար, որ ստանա սոցիումի հավանությունը: Նա աշխատանքը, հետաքրքրությունները, հոբբին, կերակուրը, գույները, ավտոմեքենայի մակնիշը և այլն չի բաժանում՝ կանացի ու տղամարդու: Նա թքած ունի դրա վրա: Եվ ընտրում է նա այն, ինչ իրեն է դուր գալիս: Դա նրա միակ չափանիշն է:
Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել է քնի համար վնասակար մթերքները:
Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։
Նախ, հարկավոր է հիշել, որ Մեծ Պահքը միայն որոշ սննդատեսակներից հրաժարվելու մասին չէ: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում Xingshi Equipments չինական ընկերության ֆաբրիկան ապահովել է օրական 1,2 մլն բժշկական դիմակների արտադրությունը նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկման պատճառով արագ աճող ներքին պահանջարկի ֆոնին:
Ամիսներ առաջ ոստիկանության Իջևանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Դոնալդ Թրամփն այս տարվա նոյեմբերին կվերընտրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության վրա:
Փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Վիրուսները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ ըստ նրա, թե ինչպիսի ժառանգական նյութ ունեն՝ ԴՆԹ կամ ՌՆԹ: Կորոնավիրուսը պատկանում է ՌՆԹ խմբին, և մինչ այս նոր կորոնավիրուսը՝ հայտնի էր կորոնավիրուսի ևս 6 տեսակ, որոնք մարդուն էին վարակում: Իսկ ընդհանրապես, կորոնավիրուսները շատ են: Նոր կորոնավիրուսն օդակաթիլային ճանապարհով տարածվող վիրուս է և իր նախանշաններով շատ նման է սուր շնչառական վիրուսներին, օրինակ՝ գրիպին:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում Հայաստանից դեպի Իրան օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով մասնակի դադարեցմամբ պայմանավորված՝ Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել միայն Հայաստանում գտնվող իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ միայն հայաստանաբնակ քաղաքացիները։
«Շատերն են խոսում այն մասին, որ շները պետք է պահվեն կացարաններում, ինչը նույնպես հնարավոր չէ: Սերունդները մեծամասամբ հայտնվում են դրսում, և ամբողջ հանրապետությունում ունենք չլուծված հարց: Այսինքն, հիմա, եթե բոլոր շներին տանենք կացարան, հաջորդ տարի նույն պատկերն ենք ունենալու: Շների ագրեսիան լինում է զուգավորման շրջանում, ձագերին պաշտպանելու ժամանակ: Սակայն հիմա, քանի որ բոլոր շները ստերջացված չեն, բավական է՝ ոհմակի մեջ լինի մեկ չստերջացված շուն, որպեսզի նրանք բնազդորեն հիշեն զուգավորման շրջանը»,- մանրամասնեց Երևանի ավագանու անդամը: