Փետրվարի 24-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ:
2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ , սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպչել են բեռնախցիկի ծածկոցին և գազի գլանանոթի երկաթյա կաղապարին:
«Բոլոնիայի ռեֆորմն իմիտացիա էր, որովհետև իրականանում էր շատ լուրջ քաղաքական և ֆինանսական հսկողության ներքո». Դավիթ Ամիրյան
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին:
«Ո՞վ է ասում ՍԴ-ն վերջին բաստիոնն է, մի հատ եկեք Գյումրու պետական համալսարան». «Ռեստարտ Գյումրի» շարժման անդամ Գևորգ Ղուկասյան
ՉԺՀ-ում մշակվել է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն է դրսեւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը
«Հայագիտական առարկաների գերակայությունը պետք է ամրագրվի օրենքում հատուկ դրույթով». Էդիկ Մինասյան
168 Լրահոս:
Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։
2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Դրանից մոտ 2 շաբաթ առաջ էլ Կոնգրեսի Ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ հայ որոշ մեծահարուստներ, ովքեր նախկին իշխանությունների օրոք Հայ Դատի գրասենյակին ֆինանսավորել են, այժմ չեն ֆինանսավորում, քանի որ իշխանությունները չեն հորդորում դա անել, և արդյունքում՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, Կիրո Մանոյանը ոչ միանշանակ պատասխան տվեց: Ըստ նրա՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրներ միշտ է ունենում:
Մալայզիայի 94-ամյա վարչապետ Մահաթհիր Մոհամադը պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացնել երկրի թագավորին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
«Հեղափոխակա՞ն, թե՞ ոչ հեղափախական. որ ճանապարհով ուզում եք՝ գնացեք, միայն թե գործերը լավանան». Միքայել Մելքումյանը՝ կրթության ոլորտի փոփոխությունների մասին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքերը:
Ֆրանսիայի տրանսպորտի հարցերի պետքարտուղար Ժան-Բատիստ Ջեբարին հայտարարել է, որ Իտալիայի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա այնտեղ կորոնավիրուսի տարածման ֆոնին։
«Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու ռեալ պրոգրես ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում»,- այս մասին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստից հետո սահմանային իրավիճակին, որի հետևանքով զինվոր էր վիրավորում ստացել:
Ըստ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ)՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայկական կողմի «դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելիս» սպանվել է զինծառայող Վելիև Իբրահիմ Ալամշահ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu):
Փետրվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/34 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանի նկատմամբ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի դեկտեմբեր ամսին 4 մլն ՀՀ դրամի չափով գրավ է կիրառել։
Փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում 59 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 42-ամյա քաղաքացին սրահում ընկել է և փետրվարի 21-ին, ժամը 08.55-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց. ՈՒՂԻՂ
Պետությունը բարձրագույն կրթության ոլորտում նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից:
«ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հետ յուրաքանչյուր հանդիպմանը քննարկում ենք ԼՂ հակամարտությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի ներկայիս դինամիկային:
Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը մեկնարկեց այսօր, նպատակ ունի ճշտել հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի առաջնահերթությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:
Ամերիկյան USS Ross էսկադրային ականակիրն ուղարկվել է Սեւ ծովի ջրատարածք՝ ծովում տարածաշրջանային կայունության ամրապնդման գործողությունների իրականացման համար:
«Մեծ ակնկալիքներ ունենք այն փաստից, որ ՀՀ-ում կունենանք դեսպանատուն, որն առաջ կտանի մեր քաղաքական երկխոսությունը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն ասաց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, ով Հայաստանում է՝ մասնակցելու համար այսօր ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան բացման արարողությանը:
«Հիմքեր չենք տվել ենթադրելու, որ անվտանգությունը և կարգավիճակը տարանջատված են»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մյունխենյան սկզբունքներին, դրա շրջանակում ինքնորոշման իրավունքի կարևորությանը և Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: