Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր ԱԺ-ում Դատական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում իր ելույթի ժամանակ ամբիոնից խունկ վառեց։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Աղեկյանին կոչ արեց կամ հանգցնել խունկը, կամ լքել Նիստերի դահլիճը, սակայն նա ո՛չ մեկն արեց, ո՛չ էլ մյուսը։
Փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։
Իրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել է անակնկալ ստուգումներ:
Անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով փետրվարի 24-ին 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողները, դաշտային հանդերձանքով և հաստիքային զենք-զինամթերքով, անցկացրել են երթարշավ։
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ամփոփվել են Քիմիկոսների ուսանողական մրցաշարի արդյունքները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հավաքական PR թիմը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստից հետո Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում պատրաստվում են հանրությանը ցույց տալ, թե քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ կա իրականում քրեական գործում, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը զավեշտ է:
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հաստատել է հանրապետության տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայրն արդեն Թել Ավիվում է:
Եվրամիության (ԵՄ) երկրներն իրավունք ունեն, Շենգենյան օրենսգրքին համապատասխան, դադարեցնել մարդկանց ազատ տեղաշարժը եւ «վերականգնել ժամանակավոր սահմանային վերահսկողությունը կորոնավիրուսի բռնկման հետեւանքով հանրային առողջության սպառնալիքների կապակցությամբ»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետների միջնորդությունը պատրաստ կլինի «Մարտի 1»-ի գործով հաջորդ դատական նիստին՝ մարտի 3-ին: Նման առաջարկությամբ են հանդես եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ այս ցանկը կարող է համալրվել, սակայն վստահ չէ, որ միջնորդությունն այդ օրը կքննարկվի:
«Այն ժամանակ ոստիկանությունն ամբողջությամբ ենթարկվում էր Կառավարությանը». Քոչարյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
Սույն թվականի փետրվարի 21-ին Բաց TV-ի «Բաց օրը» ծրագրի ողջ ընթացքում հաղորդումը վարող Համլետ Ղուշչյանը և վերջինին հյուրընկալված «լրագրող» Թերեզա Ասատրյանը հրապարակայնորեն կատարում էին զրպարտչական բնույթի, ինչպես նաև ատելության խոսք, ծայրից ծայր ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում էին ակնհայտ սպառնալիքներ՝ ուղղված իմ կյանքին ու առողջությանը:
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում գրանցել է մարտի 31-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախագահի թեկնածուների և կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին պաշտպանների միջնորդությունների քննարկումը։ Դատարանը սկզբում մեկ ժամ ժամանակ տվեց եզրափակիչ ելույթների համար, սակայն ստիպված եղավ այն երկարաձգել մոտ երկու ժամով: Ամփոփիչ ելույթներում կողմերն անդրադարձան արդեն ներկայացված փաստերին: Պաշտպանական կողմը միջնորդությունները հիմնավորելու համար օրինակ բերվեց հայտնի 7-ի գործը, որով ներգրավված ամբաստանյալներին մեղադրանք էր առաջադրվել այն ժամանակ գործող քրեական օրենսգրքի 300 հոդվածով իշխանությունը յուրացնելու հատկանիշներով:
Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի, ներառյալ մահվան ութ դեպքը:
Ժնևում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի հանդիպումը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:
Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում:
«Կա՛մ իշխանությունը նախկինում սևացնում էր դատավորներին, կամ հիմա արդեն ունի իրեն հավատարմության երդում տված դատավորներ». Տարոն Սիմոնյան
Կահիրեում փետրվարի 25-ին 91 տարեկանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:
Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել:
«Ես չեմ շփվում քաղաքական պաշտոն զբաղեցնող որևէ անձի հետ». Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազ
Վլադիմիր Վարդանյանը հրահանգեց անջատել Լևոն Զուրաբյանի բարձրախոսը