Գերմանացի փորձագետը նշել է քնի համար վնասակար մթերքները
Սննդի գերմանացի փորձագետ Հայդրուն Շուրբերտը նշել է քնի համար վնասակար մթերքները: Այդ մասին գրել է Focus-ը։
Պարզվել է, որ քնին կարող է խանգարել հում բանջարեղենը, քանի որ ակտիվացնում է մարսողական տրակտի աշխատանքը: Փորձագետը նշել է, որ դա օրգանիզմին խանգարում է անցնելու խորը քնի փուլ: Նաեւ, Շուբերտի խոսքով, քնի համար վնասակար են չիլին եւ կոճապղպեղը: Այդ մթերքները նունպես արագացնում են նյութափոխանակությունը եւ կարող են բարձրացնել մարմնի ջերմաստիճանը:
Ցանկում է հայտնվել նաեւ մատուտակը: Խոտաբույսը, սննդագետի խոսքով, պարունակում է մեծ քանակությամբ գլիցիրիզինային թթու, որը բարձրացնում է ճնշումը եւ ազդում ջրա-աղային հաշվեկշռի վրա: Քնի համար վնասակար մթերքների թվում են հայտվնել նաեւ շոկոլադը եւ կոֆեին պարունակող ըմպելիքները: Շուբերտն անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տվել հրաժարվել ուշ ընթրիքներից՝ օրգանիզմին հանգստի տրամադրվելու հնարավորություն ընձեռելու համար: