Բրաունի, որը կարելի է ուտել Մեծ պահքի շրջանում
Բաղադրիչներ
1. Կակաոյի փոշի – 3 ճ/գ
2. Մուգ շոկոլադ – 200 գ
3. Ալյուր – 170 գ
4. Փխրեցուցիչ – 1 1/2 թ/գ
5. Բուսական յուղ – 5 ճ/գ
6. Շաքարավազ – 110 գ
7. Ջուր – 230 մլ
Պատրաստման եղանակը
1. Խառնել չոր և հեղուկ բաղադրիչները, ապա ավելացնել 150 գրամ հալած շոկոլադ: Մնացած 50 գրամ շոկոլադը մանրացնել և ավելացնել խմորին:
2. Տապակը պատել բուսայուղով և յուղաթղթով:
3. Թխել 25 րոպե, 180 C ջերմաստիճանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը