Հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է
                                    Փետրվարի 4-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21010-ի» 60-ամյա ուղևորուհի Քնարիկ Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 5-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է քննություն։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    