
Վրաերթ Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում. քաղաքացու վիճակը ծանր է

Փետրվարի 4-ին, ժամը 20:59-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1977 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: