Հասրաթյան փողոցում մեքենաներ են բախվել. 4 վիրավորներից մեկը 2 տարեկան երեխա է

Փետրվարի 4-ին, ժամը 17:25-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (արգելափակված է):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Москвич-2141» (վարորդ՝ Նուբար Շ., ծնված 1961 թ.) և «Nissan Tiida» (վարորդ՝ Հովիկ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Москвич-2141» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Զարինե Թ.-ն (ծնված 1987 թ.) և Նուբար Շ.-ն (ծնված 2017 թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից: Վարորդը և Զարինե Թ.-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Զարինե Թ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ վարորդը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Ուղևոր Նուբար Շ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին՝ Սյուզի Մ.-ին (ծնված 2005 թ.), շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները փակել են «Москвич-2141» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս