«Ցանկացած մարդ, ով Անդրանիկ Քոչարյանի ելույթը լսում է, ինտելեկտուալ ու հոգեբանական հյուծում է ստանում». Գևորգ Կոստանյան

Այսօր Factor.am-ին տված իր հարցազրույցի ժամանակ Ազգային ժողովի (ԱԺ) Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերջին հայտարարությանը, մասնավորապես ասել է, որ նախկին գլխավոր դատախազի ասածը ոչ միայն անհեթեթ ու անտրամաբանական է, այլև հարիր չէ նախկինում այդպիսի պաշտոն զբաղեցրած մարդուն:

«Դա խայտառակություն է՝ իմ  պատկերացմամբ: Ինքը պարզապես պետք է առնի Մոսկվա-Երևան տոմս ու վերադառնա և ներկայանա նախքննական մարմնին: Դա պարզապես շոու է կամ այլ հոգեմետ վիճակում գտնվող մարդու ներկայացրած ինչ-որ ձևաչափ: Ես անհանգստացած եմ Գևորգ Կոստանյանի հոգեկան վիճակով»,- ասել էր Անդրանիկ Քոչարյանը:

168.amԳևորգ Կոստանյանին խնդրեց մեկնաբանել ԱԺ պատգամավորի խոսքերը:

«Ես միշտ ասել եմ, որ Անդոն այն սուբյեկտը չէ, որին ես ընդհանրապես քննարկման առարկա դարձնեմ: Եվ երկրորդը՝ եթե երկրում արդեն քրեական դատավարության և Մարտի 1-ի հարցը քննարկում ու մեկնաբանում է Քոչարյան Անդոն, արդեն ամեն ինչ պարզ է, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նախկին գլխավոր դատախազը:

Իսկ ընդհանրապես Գևորգ Կոստանյանը վստահ է, որ ցանկացած մարդ, ով Անդրանիկ Քոչարյանի ելույթը լսում է, «ինտելեկտուալ ու հոգեբանական հյուծում է ստանում»:

Տեսանյութեր

Լրահոս