Արմեն Սարգսյանի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել
                                    ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Տիգրան Արմենի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Նվեր Տիգրանի ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Կարապետ Սեդրակի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային»,-ասված է որոշման մեջ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    