Բաժիններ՝

Շունը մի ակնթարթում հանդարտեցրել է յոթ անկարգ ձագերին եւ զարմացրել Համացանցը

Այս ռեթրիվերի ծնողական հմտությունները պարզապես անհավատալի են, բոլոր մայրերը կնախանձեին երեխաներին հանգստացնելու այդ կարողությանը։ Կադրերում երեւում է, թե ինչպես է ռեթրիվերը մտնում սենյակ իր ձագերի մոտ:

Յոթ ձագուկները, որոնք ընդամենն 8 շաբաթական են, չեն կարողանում զսպել հույզերը եւ բոլոր կողմերից շրջապատում են մորը: Թվում է, թե ամեն ինչ այնքա՜ն հաճելի է, բայց շանն այդպես չի թվում. մի ակնթարթ նա կանգ է առնում, գռմռում եւ հաչում իր փոքրիկների վրա: Նրանք անմիջապես սսկվում են, ցրվում տարբեր տեղեր եւ լուռ պառկում: Առանձնապես համարձակ շնիկն ստանում է երկրորդ բաժին հաչոցը եւ նույնպես հանգստանում: Համացանցի օգտատերերն անկեղծորեն զարմացել են ձագերին վայրկենապես հանգստացնելու շան ունակությունից եւ մեկնաբանություններում նշել են, որ դա ամենաարտասովոր տեսագրությունն է շների մասին, որը նրան դիտել են, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս