Բաժիններ՝

Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներին

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել եւ հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է նրա Instagtam-օգտահաշվում։ Հրապարակված կադրում Լոպեսը ցուցադրել է իր մարմինը՝ հայելու առջեւ լուսանկարվելով պատուհաններից բացվող համայնապատկերի ֆոնին: Հայտնին պատկերված է ճերմակ բիկինիով՝ փունջ հավաքած մազերով:

«Թուլացա ու վերականգնվեցի»,- գրառում է կատարել նա լուսանկարին կից, որն արդեն ստացել է գրեթե յոթ միլիոն լայք եւ 99 հազար մեկնաբանություն: Ցանցի օգտատերերն իրենց հիացմունք են հայտնել հրապարակման ներքո: «Անիրական է. ամենակրակոտն է»,-գրել է մեկը: «Ես հենց նոր ցանկանում էի բաց թողնել մարզումը, բայց տեսա այդ մարմինը եւ ոգեւորվեցի»,-նշել է երկրորդը:

«Վաո՛ւ, խոսք չկա, դու պարզապես սպանեցիր ինձ»,-հայտարարվել է երրորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս