ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում հունվարի 12-ին անցել է հերթական ընդհանուր բուժզննում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի կազմը համեմատել է Պրեմիեր լիգայի մրցակիցների հետ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին:
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին:
ՀՀ կառավարությունը մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրամադրի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 18:39-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Գրուպ» գործարանի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն:
Հունվարի 13-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
«Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են պահանջները այն իրականացնելու հետ կապված։ Նախ` պետք է լինի քննիչի համապատասխան որոշում, երկրորդ՝ պետք է տվյալ լուսանկարահանումն իրականացնել քրեական դատավարական օրենսգրքով սահմանված կարգով և երրորդ՝ արդյունքում լուսանկարը պետք է կցվի տվյալ քննչական գործողության արձանագրությանը»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացման և կյանքին սպառնացող բարդությունների լուրերի ֆոնին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»:
Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ նախկինում, երբ առաջին դպրոցները սկսեցին ներառական կրթության անցնել, ոչ ֆորմալ խոսակցություններ կային, որ սա լավ ծրագիր է, որովհետև կահույք, սնունդ են տալիս, լրացուցիչ հաստիքներ, գումար:
Հունվարի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները դանակահարության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։
«Դալմա Գարդեն մոլ»-ի շենքը կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի, բանավոր եզրակացրել են Մոսկվայից ժամանած փորձագետները։ «Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը նաև դիմել է պետական մարմիններին գրավոր եզրակացություն ստանալու համար։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ չգիտի, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի չեն կալանքի հետ. Փորձագետ
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ներկայացել է Քննչական կոմիտե և պատասխանում է քննիչի հարցերին։
Հունվարի 9-ին ՀՀ էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում էներգետիկ ոլորտում տեղի ունեցող ցանկացած սցենարի պարագայում Հայաստանը պատրաստ է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու օրենքով սահմանված սկզբունքին և որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով հանցավորության դեմ ուղղված պայքարը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30.000 ԱՄՆ դոլար չափով գումար։
Այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի և հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ:
«Ես չեմ հավատում, որ դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միտում ունենա». Փաստաբան
ԱՄՆ-ի Սենատի անդամները հավանաբար հունվարի 21-ին կկարողանան սկսել լսումները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման հարցի շուրջ:
Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման հարցով արտահերթ դատական նիստը. ՈՒՂԻՂ
168 Լրահոս
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։
Պետության ղեկավարն իր առջև ծառացած բոլոր խնդիրները մի կողմ թողած՝ ամբողջ օրը զբաղված է սոցցանցերում և վիրտուալ տիրույթում մարդկանց հաճոյանալու և հերթական տեսարանն ապահովելու գործին։ Այլապես ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն հանգամանքը, երբ երկրի վարչապետը տնտեսության զարգացման և ազգային անվտանգութայն հարցերի մասին խոսելու փոխարեն՝ խոսում է ֆեյսբուքյան ֆեյքերի QR կոդի ու սատանայի մասին: Ավելին, այս հարցերում «հստակեցումներ» կատարելու մասով հատուկ հանձնարարականներ է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Պուտինին հղած ուղերձից հետո Դաշնային ժողովին հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք որ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը:
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում առաջարկել է խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: