«Ես կցանկանայի նշել այն սերը, որը «Բարսելոնայի» երկրպագուները դրսևորեցին իմ նկատմամբ»․ Վալվերդե
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրաժեշտ է տվել թիմի երկրպագուներին:
««Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում իմ ժամանակը ավարտվեց: Դա լարված երկուսուկես տարի էր: Ինձ համար շատ էին հաճելի պահերը՝ հաղթանակներն ու գավաթները, բայց կային նաև այլ պահեր՝ դժվար և բարդ:
Սակայն, նախևառաջ, ես կցանկանայի նշել երկրպագուների հետ շփվելու իմ փորձը և մարզչի պաշտոնավարման ընթացքում ինձ ցուցաբերված սերը: Ես կցանկանայի նշել այն սերը, որը «Բարսելոնայի» երկրպագուները դրսևորեցին իմ նկատմամբ։
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Խոսեպ Բարտոմեուին և Տնօրենների խորհրդին՝ ինձ հնարավորություն տալու և նրանց վստահությունը այս ամբողջ ընթացքում զգալու համար:
Ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ ակումբում՝ իրենց ցուցաբերած աջակցության և այս երկուսուկես մրցաշրջանում ինձ հետ աշխատելու համար: Հատկապես նրանք, ովքեր աշխատում են առաջին թիմում, և նրանք, ում հետ ես բազում պահեր եմ կիսել բազայում և ուղևորությունների ընթացքում:
Իհարկե, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել խաղացողներին իրենց բոլոր ջանքերի համար, ինչը մեզ թույլ տվեց միասին նվաճել չորս գավաթ:
Այսօրվանից բոլորին հաջողություն եմ մաղթում, ինչպես նաև նոր մարզիչ Կիկե Սետյենին»,- ասվում է Վալվերդեի բաց նամակում:
Սիրարփի Աղաբաբյան