Բաժիններ՝

Կառավարությունը կքննարկի Գրիգոր Զաքյանին ձմեռային զորակոչից տարկետում տալու հարցը

ՀՀ կառավարությունը մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրամադրի: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 16-ի նիստի օրակարգում:

Գրիգոր Զաքյանն ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում: Ըստ հիմնավորման, Գրիգոր Զաքյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստներ Հ. Դիվանյանը, Ն. Մեհրաբյանը և Ռ. Խառատյանը, Artistic Motion School of Arts գործադիր տնօրեն Նատալյա Դավիսոնը, Encinitas Ballet գեղարվեստական ղեկավար Սայաթ Ասատրյանը, Golden Gates փոխանակման ծրագրի համակարգող Վիտալի Բեզրոդնովը:

Նվաճումներն են`

  • 2019թ. փետրվարին Winston-Salem-ում մասնակցել է Youth America Grand Prix (YAGP) միջազգային մրցույթի կիսաեզրափակչին և անցել եզրափակիչ փուլ:
  • 2019թ. մայիսին մասնակցել է Մեխիկոյի Competition intenational de ballet clasico միջազգային մրցույթին և ստացել 1-ին մրցանակը:
  • 2019թ. սեպտեմբերին մասնակցել է Գրինսբորոյում կայացած Carolina International Dance Competition միջազգային մրցույթի եզրափակչին և արժանացել Grand Prix մրցանակի:
  • ԱՄՆ-ում է մասնակցել է հետևյալ միջազգային փառատոններին՝
  • National Night Out փառատոն, Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա
  • Russian Triangle փառատոն, Ապեքս, Հյուսիսային Կարոլինա
  • Масленица տոնին նվիրված փառատոն, Վաշինգտոն, ՌԴ դեսպանատուն:

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գրիգոր Զաքյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս