Բաժիններ՝

Հայկ Մարությանը հյուրընկալել է միջազգային STARMUS փառատոնի հեղինակ Գարիկ Իսրայելյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ ու հիմնական կազմակերպիչ, հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին:

Փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: STARMUS-ի 6-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են, մասնավորապես, STARMUS-ի 6-րդ փառատոնի կազմակերպչական հարցերին: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի միջազգային փառատոնը Երևանում անցկացվի հավուր պատշաճի:

STARMUS-ի խորհրդի անդամներն են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Queen» ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, աստղաֆիզիկոսներ Ջիլ Թարտերն ու Ռոբերտ Ուիլյամսը, երաժիշտ Փիթեր Գեբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս