
«Ես չգիտեմ՝ ով է Պոգբան». Ֆլորենտինո Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ չգիտի, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:
El Chiringuito TV-ի լրագրողի հարցին՝ ի՞նչ նկարող եք ասել Պոգբայի մասին, Պերեսը պատասխանել է. «Ես չգիտեմ, թե ով է Պոգբան»: Ինչպես հաղորդում է աղբյուրը, պատասխանը Ֆլորենտինո Պերեսը հնչեցրել է ժպտալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը