Բաժիններ՝

«Ես չեմ նախանձում «Լիվերպուլին» և «Սիթիին», բայց մենք այդպիսի կազմ չենք կարող ունենալ». Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի կազմը համեմատել է Պրեմիեր լիգայի մրցակիցների հետ:

«Մենք չենք կարող ունենալ այնպիսի կազմ, ինչպես մյուս թիմերը: Սա մեր մասին չէ:

Ես դիտում էի «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումը («Ասթոն Վիլլայի» հետ) և նայեցի պահեստայինների նստարանին. Սթերլինգ, Բերնարդու Սիլվա, Գյունդողան, Օտամենդի: Հասկանո՞ւմ եք:

«Լիվերպուլը», դուք տեսնում եք նրանց կազմը, նրանց պահեստայինների նստարանը, չնայած այն բանին, որ Մատիպը, Լովրենը, Կեյտան և Ֆաբինյոն վնասվածք ունեն:

Ես չեմ նախանձում, ես հրաշալի աշխատանք ունեմ, բայց նրանք այլ աշխատանք ունեն: Այստեղ ուրիշ ակումբ է»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս