
Հավով ապուրի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Հավ – 400 գ
2. Կարտոֆիլ – 2 հատ
3. Գազար – 1 հատ
4. Սերուցքային պանիր – 180 գ
5. Արգանակ կամ ջուր – 2 լ
6. Կանաչի
7. Աղ, սև պղպեղ
8. Դափնու տերև
Պատրաստման եղանակը
1. Հավը և կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, գազարը կտրատել օղակներով:
2. Հավը տապակել բուսայուղով:
3. Արգանակը եռացնել, ավելացնել դափնու տերևը և հավի խորանարդիկները:
4. Իջեցնել կրակը և եփել 7-10 րոպե:
5. Ավելացնել բանջարեղենը և եփել ևս 10-15 րոպե:
6. Ապուրին ավելացնել սերուցքային պանիրը, լավ խառնել:
7. Ապուրը համեմել աղով և պղպեղով, ավելացնել մանր կտրատված կանաչին: Խառնել և ապուրը վերցնել կրակի վրայից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը