Շոկոլադե սմուզի՝ գետնանուշի մածուկով
Բաղադրիչներ
1. Բանան – 2 հատ
2. Կակաո – 0.25 բաժակ
3. Կոկոսի կաթ – 0.5 լ
4. Գետնանուշի մածուկ – 3 ճ/գ
5. Կոկոսի օշարակ
Պատրաստման եղանակը
1. Բանանը կտրատել:
2. Բլենդերով հարել բանանները, կոկոսի կաթը, կակաոն, գետնանուշի մածուկը և կոկոսի օշարակը:
3. Հարել բլենդերով ևս 30 վայրկյան և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը