Բաժիններ՝

Բերման էր ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:

Հունվարի 17-ին քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ակունք գյուղի 22-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված և կռփազենք:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար:

Բուսական զանգվածն ու կռփազենքը ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս