
Աշխարհի բոլոր միլիարդատերերն ավելի հարուստ են Երկրագնդի բնակչության 60 տոկոսից

Աշխարհի 2,1 հազար միլարդատերերի միագումար կարողությունը գերազանցում է 4,6 միլիարդ մարդկանց ընդհանուր եկամուտները, որոնք կազմում են մոլորակի բնակչության 60 տոկոսը: Այդ մասին ասված է Oxfam-ի հետազոտության մեջ, որը հրապարակվել է հունվարի 20-ին։ «Տնտեսական անհավասարությունը դուրս է եկել վերահսկողությունից:
2019 թվականին աշխարհի միլիարդատերերի, 2153 մարդ, կարողությունն ավելի մեծ էր, քան 4,6 միլիարդ մարդկանց եկամուտները»,- ասված է կազմակերպության զեկույցում, որն զբաղվում է աղքատության խնդիրների լուծմամբ: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի սկսվելու նախաշեմին, «աշխարհում անհավասարությունը ցնցող կերպով արմատացել է, իսկ միլիարդատերերի թիվը վերջին տասնամյակում կրկանակի մեծացել է»:
Բացի դրանից, եթե վերցնենք մոլորակի ամբողջ բնակչությունը, ապա այն մարդիկ, որոնք մտնում են դրա առավել հարուստ բնակիչների 1 տոկոսի մեջ, միագումար ունեն այնպիսի կարողություն, որը կրկնապատիկ գրազանցում է աշխարհի 6,9 միլիարդ մարդկանց եկամուտները: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ, օրինակ, աշխարհի 22 ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելի մեծ է, քան Աֆրիկայի բոլոր կանանց միագումար եկամուտը: Զեկույցում նշված է, որ այն կազմվել է վերջին եւ առավել համապարփակ մատչելի տվյալների հիման վրա, մասնավորապես, որոնք ստացվել են Credit Suisse Research Institute-ից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: