Անասնագոմի դռան փականը հանելու միջոցով մտել են ներս և գողացել երեք խոզի գոճի
Հունվարի 16-ին, ժամը 11.50-ին, ոստիկանություն զանգած Գյուլագարակ գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ախոռից գողացել են խոզի գոճիները: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ անհայտ անձը կամ անձինք անասնագոմի դռան փականը հանելու միջոցով մտել են ներս և գողացել երեք խոզի գոճի՝ պատճառելով 90.000 դրամի վնաս:
Հունվարի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Վանաձորի Իսահակյան փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Վանաձորի 24-ամյա մի բնակիչ։
Նա տվեց խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Գողոնը հատնաբերվել է։
Նախապատրաստվում են նյութեր։