«Ասեք, որ տխուր թվեր են». Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անսպասելի վիճակագրություն
Ի հակառակ մեր սպասումներին օտարերկրյա քաղաքացիները ավելի շատ վաճառում են իրենց անշարժ գույքը, քան՝ գնում։
Արտասահմանցիները 2019թ. բազմաբնակարանային շենքերում գնել են 114 բնակարան, բայց վաճառել են 204 բնակարան։
Գնել են 39 բնակելի տուն, բայց վաճառել են 81-ը։
Արտասահմանցիները գնել են 47 հողակտոր, վաճառել՝ 121-ը։
Այդ թվում գնել են 6 գյուղատնտեսական նշանակության հող, վաճառել՝ 87-ը։
Ասեք, որ տխուր թվեր են։ Սպասումը տրամագծորեն հակառակ էր պաշտոնական տվյալներին»: