Բաժիններ՝

«Արմեն Թավադյանի կալանավորումը ազդել է «5-րդ ալիքի» գործունեության վրա». Հարություն Հարությունյան

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու բողոքը մերժվելու է. այդպիսի շշուկներ են պտտվում:

Հարությունյանը նշեց, որ Արմեն Թավադյանի կալանավորումը ազդել է «5-րդ ալիքի» գործունեության վրա. «Չի կարող ազդած չլինել, ազդել է։ Մենք ունեինք նախագծեր, որոնք պետք է սկսեինք, բայց այդ նախագծերը դադարեցրել ենք։ Հայաստանում, չեմ կարծում, որ կա մի լրատվամիջոց, որ առանց սեփականատիրոջ ներդրումների կամ աջակցության կկարողանա զարգացնել իր ծրագրերը»։

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել էՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031