Նրբահամ ապուր՝ ֆրանսիական խոհանոցից
Բաղադրիչներ
1. Պրաս – 1 հատ
2. Կարտոֆիլ – 4 հատ
3. Սոխ – 1 գլուխ
4. Սերուցք (10%) – 150 մլ
5. Չորահաց – 100 գ
6. Կարագ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Պրասը օղակաձև կտրատել: Կաթսայի մեջ հալեցնել կարագը, տապակել պրասը և սոխը՝ մինչև ոսկեգունեն:
2. Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, լցնել ջրով կաթսայի մեջ, եփել:
3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
4. Ավելացնել սերուցքը, լավ խառնել:
5. Մատուցելիս ապուրը համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել չորահաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը