![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում հոսանքազրկման հետևանքով քաղաքացիները արգելափակվել են վերելակում
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/verelak-1.jpg)
Մայիսի 20-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ թիվ 2/2 շենքը հոսանքազրկվել է, վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են վերելակի դուռը և քաղաքացիներին դուրս բերել արգելափակումից: