
Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committee of America) գլխամաս՝ և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ։
Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրել է կոմիտեի ներկայիս աշխատանքները և նպատակները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առընջվող հարցեր։
Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։