Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 23-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել։
«Եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ կասկած է կամ վարկած, այլ ոչ թե բացահայտում, ապա այն մեծագույն նվեր էր Ադրբեջանին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իշխանություն են ստացել և չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, և անում են՝ ինչ խելքներին փչի»,- շեշտեց Ա. Ռուստամյանը։
Կյանքի 96-րդ տարում վախճանվել է բրիտանացի կին գրող եւ նկարիչ Ջուդիթ Քերը, որը «Վագրը, որը եկել է թեյ խմելու» նկարազարդ մանկական գրքի հեղինակն է:
«Այս դրվագը շատերի զայրույթն էր առաջացրել, քանի որ հանրահավաքային կրքեր բորբոքելու և մարդկանց մոտ սուր էմոցիաներ արթնացնելու համար «Իմ քայլ»-ականները կիրառել են բազմաթիվ հնարքներ և կեղծ տեղեկություններ շրջանառել։
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Առաջիկա ամռանը «Ռեալը» կարող է 600 մլն եվրո ծախսել տրանսֆերների վրա: Այս մասին Թվիթերում հայտնում է Le Parisien-ը:
«Բոլորս ականատես եղանք մեկ այլ սարսափելի բանի՝ դավադիրներ, որ ուզում են պատերազմ սկսել, հող տալ ու մեղքը բարդել իշխանությունների վրա: Ներողություն, պատերազմ ո՞վ կարող է սկսել՝ բանակը, սահմանում կանգնած զորամիավորումը, հետևաբար՝ դավադիրն ո՞վ է, բանա՞կը, զինվո՞րը, գեներա՞լը: Ո՞վ էր ապրիլին դավադիր հարձակվում՝ թշնամին: Հիմա իշխանությունները հարձակվող թշնամուն տեղափոխում են Հայաստան»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
ՀՀ ԱԳՆ աշխատակիցների համար մայիսի 23-ին դասախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։
Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչելու է վերջին զանգը, և աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելուն պատրաստվում է նաև ոստիկանությունը:
«Փաշինյանը կարող է մեղադրվել նաև պետական հեղաշրջման մեջ, եթե փոխվի Փաշինյանի քաղաքական կարգավիճակը: Այսինքն՝ նա փաստորեն անում է այն, ինչում մեղադրում է իր քաղաքական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ Քոչարյանին։ Դա շատ լուրջ քաղաքական հարված էր Փաշինյանին»։
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը երկու անգլիական ակումբներին՝ «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Աղբյուրը նշում է, որ դա բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:
«Հեռախոսային, փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, ընդդիմադիրներին՝ բորենիներ, շակալներ և սողուներ անվանելով, և ամենասարսափելին՝ թշնամիների փնտրտուք Արցախում։ Սիրելի երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսը սեփական ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտն է»:
Ազատության հրապարակում տեղի է ունենում ՀՅԴ հանրահավաքը, որտեղ մասնակիցները ներկայացնում են առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները։ Այն կրում է «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացե՛ք» խորագիրը։
Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։
Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված գաղաքական և իրավական գանահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը:
Ազատության հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքի ժամամանակ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հանրահավաքն ուղղված չէ որևէ մեկի դեմ կամ հանուն ինչ-որ անձի, այն պառակտումների, պետական ինստիտուտների կազմաքանդման, ժողովրդավարական քողի տակ մենիշխանության հաստատման դեմ է՝ հանուն Հայաստանի և Արցախի։
Օրերս Եվրոպական միությունը ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հունիսին նախատեսվող նիստին ընդառաջ հրապարակեց «Հայաստանի կողմից գործընկերության իրականացման զեկույցը», որը ներառում էր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները՝ 2018թ. հունիսի 21-ից (ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստ) մինչև 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածում:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կապիտան Բհավանա Քանթհը դարձել է կործանիչի հնդիկ առաջին կին-օդաչուն, որը պաշտոնապես թույլտվություն է ստացել մասնակցելու մարտական առաքելություններին:
«ՀՅԴ-ն պատրաստակամություն հայտնեց իր ամբողջ ուժով կանգնել ժողովրդի կողքին և տալ հնարավորություն, որպեսզի երկիրը գնա դեպի զարգացման, սակայն իշխանությունները չհասկացան և չգնահատեցին։ Կարճ ժամանակ անց բաժանեցին սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, խախտելով բոլոր քաղաքական պայմանավորվածությունները՝ նշանակեցին ընտրություններ և ձևավորեցին իշխանություն»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշյալ խողովակների մի մասն իրացրել է եղբորը պատկանող ընկերությանը, որն էլ հետագայում դրանք օգտագործել է Վերին Գետաշեն համայնքի լուսավորության ցանցի կառուցման համար:
Վաղն Ազգային ժողովում մեկնարկում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները։ Նախատեսված են մի քանի զեկույցներ, այդ թվում՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանզայի զեկույցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Զեկույցն այս իրավիճակում արտացոլում է երկու խնդիր՝ դատական իշխանությունը պետք է լինի անկախ և չպետք է ենթարկվի ճնշումների, բայց այդ իշխանության կայացրած որոշումներն էլ, իրենց հերթին՝ պետք է լինեն վստահելի հասարակության համար։ Այսինքն՝ սա է իրավիճակը, որին անդրադարձ է եղել»։
Անդրադառնալով անցումային արդարադատությանը՝ Ռուբեն Սահակյանն ասաց, որ եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, եթե նրանք իրենց միջից պետք է ստեղծեն հանձնաժողովներ՝ առանց իրենց ներգրավելու, ապա արդեն պատկերացնում է, թե ինչ կլինի։
Հայաստանի ֆուտբոլի 2018/19 թվականի բարձրագույն խմբի առաջնությունը վատ ժառանգություն էր ՀՖՖ նոր ղեկավար կազմի համար: