
Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետի ՀՀ ԱԳՆ-ում հանդես է եկել դասախոսությամբ

ՀՀ ԱԳՆ աշխատակիցների համար մայիսի 23-ին դասախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։
Հյուրին ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը` շեշտելով Ժերար Շալյանի՝ որպես աշխարհաքաղաքականության և հակամարտությունների հեղինակավոր փորձագետի հարուստ փորձը և համբավը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բանախոսը մանրամասն ներկայացրել է Արևմուտքի ներգրավվածությունն անկանոն պատերազմներում՝ Վիետնամում ԱՄՆ-ի միջամտությունից մինչև մերօրյա մարտահրավերները Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Հակամարտությունների վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի և բազում հոդվածների հեղինակը ներկայացրել է այն գործոնները, որոնց պատճառով, ըստ նրա, հաղթանակի հասնելու նախկին բանաձևերն այսօր վերածվել են ձախողման փորձերի։
Հարցուպատասխանից հետո հյուրը շրջայց է կատարել Դիվանագիտական դպրոցում և ծանոթացել դպրոցի գործունեությանը։