ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք:
ՀՀ Սահմանադրական դատարանում առկա իրավական ներուժը պետք է փոխանցել ԱՀ-ն մեր գործընկերներին՝ համատեղ մի շարք աշխատանքներ իրականացնելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 7-ին իր առաջիկա պաշտոնաթողության մասին հայտարարելիս չկարողացավ զսպել արցունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց՝ վստահ է, որ նիստերի դահլիճում կան մարդիկ, որոնք ՀՀ երեք նախագահների ժամանակ էլ ունեցել են դատական խնդիրներ։ Ուստի ցանկանում է, որ մարդիկ նման խնդիրներ չունենան գոնե չորրորդ նախագահի ժամանակ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ է հրավիրել ընտրանի:
ՀՀ նախագահի հրամանագրով Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Լ.Զուրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ սխալներ է անում, սակայն այն անխոս ավելի լավն է ՀՀ համար, քան նախկին ռեժիմը:
Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 15-ը՝ վերքեր ստացել այն պայթյունից, որը մայիսի 24-ի ցերեկը տեղի է ունեցել Պակիստանի արեւմուտքում գտնվող Քվետա քաղաքի մզկիթներից մեկում:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը:
«Կարծում եմ՝ ավելի շուտ Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին:
Նրան նաև վրդովեցրել էր այն, որ իր ելույթներում Կարենցան Հայաստանը համեմատել էր Պերուի, Գվատեմալայի հետ։ Պատգամավորը հորդորեց նրան բացատրել կամ հուշել, որ ինքը գտնվում է համաշխարհային մշակույթի օրրանում։
Մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Շուրջ մեկ ժամ առաջ «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որից հետևում է, որ ինքն ու «Ադեկվադի» ակտիվի մեծ մասը գտնվում են ոստիկանությունում, ըստ իրեն՝ «մեր վրա շինած գործերի շրջանակներում»։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է ՀՅԴ հանրահավաքը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրվագներ է նայել, քաղաքական պրոցես է, որին դրական է վերաբերում:
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է համարում:
«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հույս ունի, որ անցումային արդարադատության շուրջ ԱԺ-ում լսումների արդյունքում գործը տեղից կշարժվի և որոշակի գործընթացներ տեղի կունենան և ապագան այս հարցի հետ կապված լինելու է կասկադային, այսինքն՝ յուրաքանչյուր փուլում նոր հարցեր են բացվելու:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԼ եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես.
«Վաղուց այդ մարդիկ պետք է հեռացված լինեին, նրանց նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցված լինեին, նրանք պետք է պատասխանատվություն կրեին… Ի՞նչ վեթինգ»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե արդյոք վեթինգը պետք է տարածվի միայն դատավորների՞, թե՞ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների՝ դատախազների, քննիչների վրա:
ՀՀ նախագահի հրամանով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների դեմ իրականացված ակցիան, Լ.Մինասյանի կարծիքով՝ նորմալ է. «Խորհրդարանը, դատարանները պետական կառույցներ են, որոնց դիմաց քաղաքացիներն իրավունք ունեն ակցիա իրականացնելու»:
ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստել են շահագրգռությունը «նորմանդական ձեւաչափով» սերտ համագործակցության շարունակման հարցում:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան բողոքի ակցիա է իրականացնում Երկրապահ կամավորական միության շենքի մոտ: Բանն այն է, որ այսօր ԵԿՄ շենքում ֆեդերացիայի նախագահ են ընտրում, սակայն ֆեդերացիայի որոշ անդամներ այդ ընտրությունից տեղյակ չեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ԱԺ-ում ընթացող անցումային արդարադատության նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ուսումնասիրել են, թե ի՞նչ հետևանքներ կունենա այդ գործընթացը, եթե այն հաջողության չհասնի։
Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն էլ 2001 թականին նրա առջեւ բացել է եվրոգոտու ուղին:
ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ նաեւ հրաժարական է տվել նաեւ ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը:
Amnesty International Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկար տարիների ընթացքում ենթարկվել է անարդար մեղադրանքների եւ հիմնական իրավունքների ու ազատությունների խախտումների:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: