Դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատախազ Գևորգ Բաղդասարյանը  դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոններ, որոնք կարող են  անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝  Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031