Բաժիններ՝

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը երկրորդն է Հունգարիայում տեղի ունեցած գեղասահքի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող Կարապետյան-Սենեկալ պարային զույգը հաջող մասնակցություն է ունեցել Հունգարիայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին:

Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup-ում Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը, հավաքելով 171,39 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը: Պարային զույգն այս արդյունքից հետո իրավունք է ստացել մասնակցել աշխարհի առաջնությանը:

Գեղասահքի աշխարհի 2020 թվականի առաջնությունը կանցկացվի մարտին կանադական Մոնրեալ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031