Բաժիններ՝

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի համար ներկայում անընդունելի է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նա այդ կերպ է պատասխանել դեկտեմբերի կեսին Թբիլիսիում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն բացելու Մոսկվայի մտադրությունը, որը նոյեմբերի վերջին Պրահայում հնչեցրել է ռուսաստանցի սենատոր Գրիգորի Կարասինը:

«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, եւ ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,-ասել է Տալակվաձեն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման գաղափարը, լրագրողներին հայտարարել է, որ այդ մասին խոսելը վաղաժամ է, «քանի դեռ Վրաստանում շարունակվում է օկուպացումը»: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանում ակտիվիստները ստորագրահավաք են սկսել իշխանություններին ուղղված հանրագրի տակ, որպեսզի թույլ չտան Թբիլիսիում ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացումը: Հանրագիրն արդեն ստորագրել է մոտավորապես 4 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս