Բաժիններ՝

Խոշոր հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհից «Արևիկ» ազգային պարկ ընկած հատվածում

Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ.  հայտարարվել է Մեղրիի ՀՓՋ-ի անձնակազմի հավաք:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է բուսածածկ տարածք և եղևնուտ, տեղանքը խիստ կտրտված է և դժվարանցանելի, առկա է հրդեհի տարածման վտանգ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատը (10 փրկարար), Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը (4 փրկարար) և Օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան (3 փրկարար):

Ժամը 21:00-ին ԱԻ նախարարի մոտ կայացած օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված ռիսկերը, արձագանքման և հետևանքների վերացման առանձնահատկությունները:

Օգոստոսի 12-ին, ժամը 08:10-ին ծավալվել է օպերատիվ շտաբ: Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 30 հրշեջ-փրկարար:

Հետախուզման արդյունքում պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտ 10-12 հա բուսածածկ տարածքում, այրվել են խոտածածկույթ, գիհի և եղեգնուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:46-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 67 փրկարար (4 մարտական հաշվարկ), ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան, ՊՆ Մեղրու N զորամասից 30 ծառայող, Մեղրու ոստիկանության՝ 45, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի՝ 25 (8 միավոր տեխնիկա), «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի՝ 15, «Արևիկ» ազգային պարկի 15 աշխատակից և Մեղրու ՃՇՇ-ից մեկ միավոր տեխնիկա:

Հրդեհի վայրում իրականացվել է հերթապահություն:

Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արևիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս