«Այս նախաձեռնությանը կողմ կարող է լինել միայն Նիկոլի «դուդուկի տակ պարող» քաղաքական ուժը». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի հռչակած «նոր Հայաստանում» զավեշտների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ավիրելով նոր ինստիտուտներ, կազմաքանդման քայլարշավում քարուքանդ անելով անհատների եւ քաղաքական ուժերի:
Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու «Իմ Քայլի», իրականում՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական նախաձեռնությանը:
Պարոնայք, ուրեմն ինչո՞ւ եք նեղսրտում, երբ ձեզ գրպանային ընդդիմություն են որակում: Թողեք էմոցիաները եւ հասկացեք, որ «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալու ջանքերը» քար են գցում ձեր կլասիկ ընդդիմադիր գլխին:
Այս նախաձեռնությանը կողմ կարող է լինել միայն Նիկոլի «դուդուկի տակ պարող» քաղաքական ուժը: Մի նեղվեք տղերք, երբ կլասիցիզմը դուրս է նետում ձեզ քաղաքական ընդունված սահմանումներից՝ ձեր քիմքին անհաճո գնահատականներ սահմանելով «ընդդիմադիրներիդ» համար:
Դասական ընդդիմությունը իշխանությանն է քննադատում, այլ ոչ թե խոնարհ հարսի պես՝ լուռումունջ ու հլուհնազանդ, «այո» ասում իշխանության կողմից պետության դեմ կազմակերպվող արշավին
Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը»:
Նիկոլի հռչակած «նոր Հայաստանում » զավեշտների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ավիրելով նոր ինստիտուտներ, կազմաքանդման…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 23. September 2019