Անկախության օրը միջոցառմանը բարձրաստիճան շատ պաշտոնյաներ դրսում են մնացել, «Սասնա ծռերը»՝ պատվավոր տեղում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության օրը Գյումրու Սեւ բերդի միջոցառումը բավականին վատ է կազմակերպված եղել. հրավիրատոմսերը բաժանվել են ավելի շատ, քան Սեւ բերդը կարող էր տեղավորել։ Արդյունքում մի շարք փոխնախարարներ, պատգամավորներ մնացել են դրսում, չեն կարողացել ներս մտնել։
Երբ անվտանգության աշխատակիցները տեսել են, որ այլեւս տեղ չկա նստելու, ներս չեն թողել փոխարտգործնախարարներ Արտակ Ապիտոնյանին, Ավետ Ադոնցին, կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին, մի շարք պատգամավորների, սպաների, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, Ռաֆայել Քոթանջյանին։
Վերջիններս դրսում սպասել են, մինչեւ միջոցառումն ավարտվել է, մասնակցել են ֆուրշեթին: Փոխարենը ամենապատվավոր տեղերում նստած են եղել «Սասնա ծռերի» Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, պատգամավորների օգնականներ ու օգնականուհիներ, կառավարության քարտուղարուհիներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: