«Չի բացառվում, որ գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին». Կարեն Քոչարյան. «Ժողովուրդ»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին` ասել է, որ դատելով հրաժարականի տեքստից` նա մտնում է քաղաքականություն:

«Իհարկե, Վանեցյանն ու Փաշինյանը 1,5 տարի հեռուստատեսությամբ կամ ֆեյսբուքով չեն շփվել, այսինքն՝ ինչ-որ պայմանավորվածություններ են եղել նրանց միջեւ: Իսկ հիմա ինչ-որ բաներ են կատարվում, եւ Վանեցյանն ասում է՝ պայմանավորվածություն է խախտվել: Չի բացառվում, որ այս պայմաններում, հնարավոր է, գործ հարուցեն կամ կալանավորեն Վանեցյանին: Չի բացառվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս