Գագիկ Ջհանգիրյանը` գլխավոր դատախա՞զ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կվերադառնա՞ Գագիկ Ջհանգիրյանը գլխավոր դատախազություն: Նրա վերադարձի մասին լուրերը արդարացումից հետո ակտիվացել են: Ջհանգիրյանին, հիշեցնենք, ՀՀ վճռաբեկ դատարանն արդարացրեց 5 օր առաջ, բեկանվեց դատավճիռը, որով 2008-ին նա մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Իսկ այս հոդվածով մեղադրվելու դեպքում «Դատախազության մասին» օրենքը համակարգում աշխատելու արգելանք էր սահմանում:

Թերթի տեղեկություններով` դատախազական համակարգում չեն բացառում, որ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հետո էլ Ջհանգիրյանը գլխավոր դատախազ դառնա: Այստեղ լուրեր կան նաեւ, որ Արթուր Դավթյանի հեռանալը սարերի հետեւում չէ: «Ժողովուրդ» օրաթերթն այս տեղեկությունները փորձեց պարզել հենց Գագիկ Ջհանգիրյանից: «Ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Գլխավոր դատախազությունում կրկին աշխատանքի կանցնեք»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս