ՀՀԿ-ականները միջոցառումից հետո Հաղպատի ռեստորանային համալիրներից մեկում տոնական ճաշի են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախության տոնը ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նշեցին Լոռու մարզում։ Սկզբում Վանաձորի պանթեոնում ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, այնուհետեւ միասնական աղոթքի մասնակցեցին Հաղպատի վանական համալիրում եւ Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Իսկ վերջում, ինչպես Վահրամ Բաղդասարյանը մեզ հայտնեց, Հաղպատի  ռեստորանային համալիրներից մեկում տոնական ճաշի են մասնակցել։

Թեեւ ՀՀԿ-ի միջոցառմանը հրավիրված են եղել բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները, բայց, մեր տեղեկություններով, շատերը չեն մասնակցել, քանզի կարծում են, որ ՀՀԿ-ի գնացքն արդեն գնացել է, եւ չեն ցանկանում վտանգել իրենց։

Արդյունքում ստացվել է այնպես, որ միայն Լոռու կառույցն է ղեկավար կազմի հետ մասնակցել։

Վահրամ Բաղդասարյանը մեզ վստահեցրեց, որ նախատեսվածից շատ մարդ է մասնակցել, իրենք 300 հոգանոց միջոցառում են կազմակերպել՝ հաշվի առնելով սրահի սահմանափակ տարածքը, սակայն միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 կուսակցական․

«Բոլոր մարզերից հավասարաչափ հրավիրել ենք, բացականեր էլ չենք ունեցել։ Այո, ճաշն անցկացրել ենք Հաղպատում, տեղը սահմանափակ էր, դրա համար էլ քիչ էինք հրավիրել՝ 300 հոգի, միայն Իջեւանի կառույցի հետ կապված խնդիր կար, ավտովթարի պատճառով զանգեցին-ասացին, որ կուշանան»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս