Բաժիններ՝

Կառավարության նիստը 1 ժամով հետաձգվել է

Այսօր ժամը 11։00-ին նախատեսված էր Կառավարության հերթական նիստը, սակայն Կառավարության շենքում անվտանգության աշխատակիցները լրագրողներին ասացին, որ նիստը հետաձգվել է, սակայն պատճառը նրանց հայտնի չէր։

168.am-ը ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց ճշտել, թե ինչու է նիստը հետաձգվել, սակայն աշխատակիցը մեզ պատասխանեց, որ պատճառներն իրենց հայտնի չեն։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի պատասխանատու Վարագ Սիսեռյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի հետաձգվելու պատճառը հավանաբար այն է, որ փոխվարչապետը մասնակցելու է Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին և քանի որ Կառավարության նիստը պետք է նա վարի, այդ պատճառով էլ չի հասցրել և մեկ ժամով հետաձգել են։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս