Մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտասի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները
Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը:
Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հին ու նոր տոմարով ծննդյան օրերի ընթացքում, Երևանի մետրոպոլիտենի կայարանններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները։