«ՍԴ-ի ներսում քննություն է ընթանալու, ԱԺ-ի կողմից ներկայացված փաստաթղթում եղած հիմնավորումները կարդացել եմ, թե ինչ են իրենք դիտարկում որպես էական խախտման հիմնավորում։ Կարծում եմ՝ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է ողջամիտ հիմնավորում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների էական խախտման վերաբերյալ»,- նշեց նա։
Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած անձի ինքնությունը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտի արարողությունն անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթերորդ օկրուգում՝ Հաշմանդամների տան առջեւ կիրակի՝ սեպտեմբերի 29-ի կեսօրին:
Տեղեկացա Ժակ Շիրակի մահվան մասին։ Ափսոսանք ու տխրություն համակեց ինձ, քանի որ հենց այս մարդու հետ էր կապված ժամանակակից Հայաստանի պատմության ամենավառ էջերից մեկը։ Անմիջապես հիշեցի, թե ինչպես ես՝ քսանչորս տարեկան տղա, վարչապետ Քոչարյանի պատվիրակության կազմում առաջին անգամ տեսա նախագահ Շիրակին։ Այն ժամանակ մտածում էի՝ մի՞թե սա ինձ հետ է կատարվում։
Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:
Նա նաև նկատեց, որ այս նախաձեռնությունը եվրոպական կառույցները չեն կարող դիտարկել որպես ճնշում դատավորների վրա, քանի որ ամեն ինչ հիմնված է կամավորության սկզբունքի վրա։ «Իմ կարծիքով՝ այստեղ իրավունքի որևէ խախտում չի կարող լինել»,- շեշտեց նա։
Ուրախ լուր. Վայոց Ջորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։
«Երևանի ՏԻՄ օրենքի և Տարոն Մարգարյանի կոստյումի մասին»
։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 աստիճանի:
ՀՀ սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով: Այս մասին լրագորղնեի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Սեպտեմբերի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում է 2020 ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ից) փախստականների ընդունման սահմանաքանակը նվազեցնել մինչեւ18 հազար:
Ռեպրեսիվ մթնոլորտի մյուս տրամաբանական փուլը դատարանների վրա բացահայտ ճնշումներն են: Իշխանությանը ոչ հաճո որոշման պատճառով շրջափակում են դատարանները, փորձում ողջ համակարգը դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում է ունեցել Խորվաթիայի արտաքին և եվրոպական հա
Սեպտեմբերի 28-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:
«ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը նույնքան եմ հնարավոր համարում, որքան, որ ինձ կնշանակեն ՀՀ ֆինանսների նախարար»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 19-ին»։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ անձանց պարգևատրելու հրամանագրեր է ստորագրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացվում է միջազգային մեծ ֆորում` Եվրոպական անվտանգությանը նվիրված, որի կազմակերպիչը «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է: Ֆորումին հրավիրված են աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, պատգամավորներ, փորձագետներ:
Միջազգային հանրակցությունը պետք է ճնշում գործադրի Իրանի վրա, քանի որ նրա գործողություններն սպառնում են միջազգային տնտեսական եւ էներգետիկական կայունությանը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը ցանկանում է այլ երկրի կողմից իր համար օգնություն ապահովել առաջիկա նախընտրական արշավի ժամանակ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:
«Իրատես» թերթը գրում է. «Նախաքննական մարմնից իմացանք, որ Հայկ Հարությունյանը խմած է եղել: Քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել, ոչ ոք չի կարող ասել՝ սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն է եղել:
Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար:
Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ՀՔԾ-ի ուշադրությունը գրավել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ նրա ընտանիքը ու Ֆինանսական դիտարկումների կենտրոնից տեղեկություններ է ուզել Քոչարյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ հարսների, ինչպես նաեւ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի հետ փոխկապակցված անձանց բանկային հաշիվների վերաբերյալ։