
Բակո Սահակյանն ընդունել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, եւ մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի եւ նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: